Տեղաբաշխվել են 3 միլիարդ 115 միլիոն դրամ ծավալով պարտատոմսեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 15-ին տեղի է ունեցել 2016 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294167) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 միլիարդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 7 միլիարդ 140 միլիոն դրամ, որից մրցակցային` 6 միլիարդ 80 միլիոն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 միլիարդ 60 միլիոն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 միլիարդ 115 միլիոն դրամ:

Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 276 263 458 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.6851 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.8200 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:




Լրահոս