Բերլուսկոնին դատապարտվել է 1 տարվա հասարակական աշխատանքների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հարկային մեքենայությունների համար դատապարտվել է 1 տարվա հասարակական աշխատանքների: Իտալիայի գերագույն դատարանն ազատազրկման էր դատապարտել քաղաքական գործչին, սակայն Բերլուսկոնիի պատկառելի տարիքի պատճառով բանտարկությունը կարող էր փոխարինվել տնային կալանքով կամ հասարակական աշխատանքներով:

Նախկին վարչապետի պաշտպանը նախընտրել է երկրորդ տարբերակը: 2012թ. հոկտեմբերին Բերլուսկոնին դատապարտվել էր հարկային մեքենայությունների համար՝ կապված իրեն պատկանող Mediaset կորպորացիայի հետ: Դատավճիռը հաստատվել էր Գերագույն դատարանի կողմից օգոստոսին:

Գործի նյութերից պարզ է դառնում, որ Բերլուսկոնին և մեղադրյալների նստարանին հայտնված ընկերության այլ մենեջերներ արտասահմանյան ֆիլմերի ցուցադրման իրավունքները ձեռք են բերել բարձր գներով օֆշորային ընկերությունների միջոցով, այնուհետև՝ «ավելացած» փողերն օգտագործել քաղաքական և այլ նպատակներով՝ առանց հարկեր վճարելու:

Միլանի դատարանը նաև զրկել է նախկին վարչապետին 6 տարվա ընթացքում ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու իրավունքից: Բացի այդ, Բերլուսկոնիին հեռացրել են իտալական սենատից:




Լրահոս