Հունիսի 18-ին Երևանում տեղի ունեցավ Հյուրընկալության ներդրումային միջազգային ֆորում 2025-ը:
Միջոցառումը համախմբեց հյուրընկալության ոլորտի, միջազգային ներդրումային ֆոնդերի և կառույցների ներկայացուցիչներին՝ միավորելու ջանքերը և նպաստելու Հայաստանի դիրքավորմանը համաշխարհային զբոսաշրջային քարտեզին։
Ֆորումի բանախոսների թվում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) զբոսաշրջության Կոմիտեի նախագահ Սերժիո Գերեյրոն և այլ բարձրաստիճան հյուրեր։
Stone Development ընկերության հիմնադիր տնօրեն Ակիմ Պողոսյանը հույս հայտնեց, որ Ֆորումը առաջիկայում ավելի մեծ հաջողություններ կգրանցի․
«Մեզ համար շատ կարևոր է նման միջոցառումների անցկացումը, քանի որ այն իսկապես դարձավ հետաքրքիր հարթակ ներդրողների, գործընկերների համար։
Հույս ունենք, որ Ֆորումը կարևոր հարթակ կդառնա նաև Հանրապետության համար։
Մենք անցած Ֆորումում ունեցանք շատ լավ արդյունք, այդ թվում Հայաստանում կնքեցինք մեծ և հետաքրքիր պայմանագրեր։
Հյույս ունենք, որ ամեն տարի ավելի շատ նախագծեր կներկայացվեն այս Ֆորումում»,- ասաց Պողոսյանը։
Ֆորումի գլխավոր ֆինանսական գործընկերներից էր Ամերիաբանկը, որը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն վարկային պորտֆել ունեցող և ֆինանսական ու տեխնոլոգիական ծառայությունների ոլորտում առաջատար դիրք զբաղեցնող հաստատությունը։
«Բանկը հանդիսանում է Հայաստանի տնտեսության առավել խոշոր դերակատարներից մեկը։ Դրա վառ օրինակներն են 2 ցուցանիշ․
Ամերիաբանկը կորպորատիվ վարկային պորտֆելով զբաղեցնում է առաջատար դիրք շուկայում, ավելի քան 750 միլիարդ դրամ պորտֆելով։ 2-րդ կարևոր ցուցանիշը, որ տարիներ շարունակ բանկը առաջին տեղում է զբաղեցնում բանկային համակարգում վճարված հարկերի ծավալով»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասել է Ամերիաբանկի կորպորատիվ վաճառքների և հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանը։
Ֆորումի ընթացքում անցկացվեց նաև պանելային քննարկում որտեղ Ամերիաբանկի ներկայացուցիչը խոսել է ֆորումի տված հնարավորությունների, շուկայի միտումների և այլ հնարովությունների մասին, որի մասին կիսվել է նաև ArmLur.am-ի հետ։
«Այստեղ ներկա ենք, որպիսի կիսվենք մեր փորձով, թե ինչպես են պրոեկտներն առհասարակ ֆինանսավորվում Հայաստանում, ինչպիսի մարտահրավերներ և հնարավորություններ կան»,- նշել է նա։
Հարկ է նշել, որ ֆորումին մասնակցեցին բիզնեսի, ճարտարապետության և խորհրդատվության ոլորտների առաջատար մասնագետներ շուրջ 20 երկրից՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, ՌԴ-ից, Չեխիայից, Վրաստանից, Կատարից, Ռումինիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Շվեյցարիայից, Օմանից և այլ երկրներից։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























