Ոտքերով հարվածել է զոքանչի դեմքին և մարմնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի տվյալներով` 44-ամյա Զավեն Գասպարյանը  2013թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության հետևանքով ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել զոքանչի` Ռոզա Լալայանի դեմքին և մարմնի տարբեր մասերին:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և նշանակվել է դատաքննություն: Գործն այս պահին գտնվում է Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Վարդապետյանի վարույթում:

Ըստ մեղադրական եզրակացության` Զավեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց՝ Ավան 6 փողոցի թիվ 31 տանը վիճաբանել է կնոջ մոր` Ռոզա Լալայանի հետ, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Լալայանի դեմքին և մարմնի տարբեր մասերին` դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Նախկինում դատված, դատվածությունը մարված Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, իսկ խափանման միջոց է նշանակվել ստորագրությունը չհեռանալու մասին:




Լրահոս