Armenian text to speach

Անչելոտին դատապարտվել է 1 տարվա ազատազրկման հարկերից խուսափելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ռեալ Մադրիդի» նախկին մարզիչ Կառլո Անչելոտին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու համար։

Որոշումը կայացրել է Մադրիդի Բարձրագույն դատարանը։

Իսպանական օրենսդրության համաձայն՝ մինչև երկու տարի ազատազրկման դատավճիռները սովորաբար պայմանական են լինում։

«Դատարանը Անչելոտիին դատապարտում է մեկ տարվա ազատազրկման՝ 2014 թվականի հարկային ժամանակահատվածի հետ կապված հանցագործություն կատարելու համար և արդարացնում է նրան 2015 թվականի հարկային ժամանակահատվածի հետ կապված», – ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Անչելոտիի դատավարությունը սկսվել է ապրիլի 2-ին։ Relevo պորտալի տվյալներով՝ մեղադրող կողմը կարծում էր, որ Անչելոտին 2014 և 2015 թվականներին հարկեր է վճարել միայն «Ռեալում» իր աշխատավարձից, բայց ոչ թե եկամտի լրացուցիչ աղբյուրներից։ Պարտքի ընդհանուր գումարը կազմել է 1.062 միլիոն եվրո։




Լրահոս