ՕԵԿ քաղխորհրդի նիստի որոշումը Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը որևէ կերպ չմեկնաբանեց:
«Որևէ մեկնաբանություն չկա», – նշեց նա:
Մեր այն հարցին, որ եթե ՕԵԿ-ն ի վերջո դառնա ընդդիմություն, ՀԱԿ-ը պատրա՞ստ է համագործակցել ՕԵԿ-ի հետ, Խաչատրյանն արձագանքեց.
«Եկեք եթե-ներով չխոսենք»:
Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստում որոշում է կայացվել, որ կոալիցիայի կազմում հետագա համագործակցությունը խնդրահարույց է և աննպատակահարմար:
Նաիրա Հովհաննիսյան