ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը իր ապագա հուշագրությունների իրավունքները վաճառել է Hachette Book Group հրատարակչական ընկերությանը՝ տասը միլիոն դոլարով, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկատվությանը ծանոթ աղբյուրներին։
«Բայդենը իր նախագահական հուշագրությունները վաճառել է Hachette Book Group-ին՝ մոտ 10 միլիոն դոլար կանխավճարով», – հաղորդել է թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ գործարքում Բայդենին ներկայացնում էր Creative Artists-ը: Hachette Book Group-ը ստացել է քաղաքական գործչի գրքի համաշխարհային տարածման իրավունքը:
Թերթը նաև չի նշում գրքի ապագա վերնագիրը և նշում է, որ հուշագրությունների հրատարակման ամսաթիվը դեռևս որոշված չէ։





























