Հուլիսի լույս 31-ի գիշերը ռուսական ուժերի կողմից անօդաչուներով և հրթիռներով Կիևին հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի. նրանց թվում կա 5 երեխա։ Եվս 159 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 16 երեխա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նա նաև հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքները Կիևում ավարտվել են։Օգոստոսի 1-ն Ուկրաինայում հայտարարվել է սգո օր։























































































