Armenian text to speach

ՈՒՂԻՂ․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրեթե 2 տարի կալանքից հետո ասուլիս է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Այս մասին օգոստոսի 1-ին հայտնել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Այժմ 2 տարի կալանքի տակ մնալուց հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ասուլիս է հրավիրել։

Հիշեցնենք` Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2023 թվականի հունիսի 16–ին։ 2024թ–ի սեպտեմբերի 10–ին դատարանը որոշեց ՀՀԿ փոխնախագահի խափանման միջոցը փոխել։ Այդ ժամանակվանից մինչ օրս Աշոտյանը կալանքի տակ է, քանի որ խափանման միջոցը փոխելու` պաշտպանների միջնորդությունները դատարանը մերժում է։
Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ նրա խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվում է 2 ամսով: Դատարանի որոշմամբ՝ Աշոտյանը տնային կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 11–ը։
Հավելենք, որ Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս