Armenian text to speach

ՖՈՏՈ․ Նոր լուսանկարներ Բաքվի բանտից. Ի՞նչ իրավիճակում են Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանում շարունակվում է հայ քաղաքական  ռազմագերիների՝  Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց վերաբերյալ քրեական գործով շինծու դատավարությունը։ Հաջորդ բաց դատական նիստը նշանակվել է օգոստոսի 14-ին։

Ըստ ադրբեջանական կողմի յուրաքանչյուր ռազմագերու հատկացվելու է թարգմանիչ և պաշտպան։

Հիշեցնեք, որ Ադրբեջանում գտնվող 23  հայ գերիները մեղադրվում են Ադրբեջանի Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով, ներառյալ՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ագրեսիվ պատերազմի պլանավորում ու վարում, ցեղասպանություն, ահաբեկչություն և դրա ֆինանսավորում, պետական իշխանության բռնազավթում և պահպանում, ինչպես նաև ապօրինի զինված խմբավորումների ստեղծում։

Հեղինակ՝ Անի Վարդանյան




Լրահոս