Մարկեսի մահվան հետ կապված Կոլումբիայում սուգ է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարկեսի մահվան հետ կապված՝ Կոլումբիայում սուգ է հայտարարվել:

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթեսը Twitter-ի իր կայք-էջում գրել է, որ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի մահը «հազար տարվա մենություն և տխրություն» է պատճառել իր երկրին:

Նախագահը եռօրյա սուգ է հայտարարել մեծ հայրենակցի մահվան կապակցությամբ. հայտնում է bbc-ն:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ցավակցությունն է հայտնել գրողի ընտանիքին և խոստովանել, որ մանկուց սիրել է լատինաամերիկյան գրողի գրքերը: Գարսիա Մարկեսը վախճանվել է Մեխիկոյում 87 տարեկան հասակում: Գրողի ամենահայտնի գործերից են «Նահապետի աշունը», «Սերը ժանտախտի ժամանակ», «Գնդապետին ոչ ոք չի գրում» և «Միանյության հարյուր տարին»:




Լրահոս