Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից էր Իլյա Հակոբյանը։ 44-օրյա պատերազմի ժամանակ նա դեռևս ժամկետային զինծառայող էր։ Պարտադիր զինվորական ծառայություն էր իրակնացնում Հադրութի շրջանում։ Մեզ հետ զրույցում մայրը՝ Յաննա Դանիելյանը կիսվեց իր հուշերով, Իլիայի մանկությամբ։
Յանա Դանիելյանը հազարավոր այն ծնողներից է, որ բարձր գլխով ու բաց ճակատով իր որդուն ճանապարհեց բանակ՝ այն հույսով, որ որդուն բանակից կդիմավորի կոփված, ժողովրդի խոսքով ասած՝ տղամարդ դարձած։ Իլայի մայրը, հազարավոր ծնողների պես առ այսօր սպասում է որդու տուն դարձին։ Սպասում է, որ կգա և՛ բանակից՝ տղամարդ դարձած, և՛ պատերազմից՝ հաղթանակած։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































