Armenian text to speach

Պատրաստվում եմ մոտ օրերս դատի տալ ՀՀ կառավարությանը․ Վարդան Ղուկասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Պատրաստվում եմ մոտ օրերս դատի տալ ՀՀ կառավարությանը։ Անկախությունից հետո նման քաղաքապետ չի եղել այս երկրում, ով դատի կտար կառավարությանը։ 58 մլրդ դրամ Գյումրիից տանում են պետական բյուջե, հետ են վերադարձնում 4 մլրդը։ Նրանք պետք է մեր քաղաքին 27 մլրդ դրամ բյուջե հատկացնեն, բայց 4 մլրդն են միայն տալիս։ Դրա համար դատի եմ տալու կառավարությանը»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Պետք է դատի տամ նաև նրա համար, որ քաղաքի հատակագիծը հաստատված է, բայց 13 տեղ պտտվում է։ Չեն թողնում, որ երկրում զարգանա փոքր և միջին բիզնեսը, մեծ գործարաններ չեն կառուցում։ Ո՞վ է տեսել, որ պետությունը չթողնի, որ երկիրը զարգանա, մարդիկ շենքներ կառուցել։ Այսիքնն մեր պետությունը բռնանում է երկրի բնականանոն զարգացմանը։ Դուք հասկանու՞մ եք՝ սա ինչ է նշանակում, սա միայն թուրքական պատվեր կարող է լինել»,–նշել է Վարդան Ղուկասյանը։




Լրահոս