Երկու «Նիվաներ» են բախվել. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 19-ին, ժամը 16.22-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Գավառ ավտոճանապարհին՝ Նորաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, բախվել են երկու «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մ-10» միջպետական ավտոճանապարհի Սեւան-Գավառ հատվածում՝ Նորաշեն գյուղի մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 10 ԼՍ 175 համարանիշի եւ «ՎԱԶ-2121» մակնիշի 740 ՍՏ 31 համարանիշի ավտոմեքենաները:




Լրահոս