Վրաստանում կործանված թուրքական ռազմական ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է, և հետաքննությունը շարունակվում է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Վրաստանում վթարի է ենթարկվել Lockheed C-13 Hercules ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, զոհվել է 20 մարդ։ Անկարան համակարգում է որոնողա-փրկարարական գործողությունները Թբիլիսիի հետ։ Էրդողանի վարչակազմը հայտարարել է, որ վթարի պատճառների հետաքննությունը կանցկացվի առավելագույն զգուշությամբ։
«Մեր ինքնաթիռի սև արկղը գտնվել է, և հետաքննություն է սկսվել», – չորեքշաբթի օրը Անկարայում իր կուսակիցների առջև ունեցած ելույթի ժամանակ ասել է Էրդողանը։





























