DW-ի Եվրոպայի ինը երկրներում անցկացված հարցումը ցույց է տալիս, որ եվրոպացիների մեծ մասն զգում է Ռուսաստանի հետ պատերազմի բարձր վտանգ։ Հարցվածների 51 տոկոսը կարծում է, որ պատերազմի հավանականությունը բարձր է, իսկ 80 տոկոսից ավելը չեն հավատում, որ Ռուսաստանը խաղաղություն է ուզում։ Մոտ 70 տոկոսը համոզված է, որ իրենց երկրները պատրաստ չեն մեծ պատերազմի։
Հարցումը պարզել է նաև, որ Դոնալդ Թրամփին Եվրոպայի բարեկամ է համարում ընդամենը 10 տոկոսը, իսկ 48 տոկոսը նրան տեսնում է որպես թշնամի։ Այնուամենայնիվ, շատերը կողմ են ԱՄՆ-ի հետ փոխզիջման քաղաքականությանը։ Երկու երրորդը դժգոհ է Ուրսուլա ֆոն դեր Լայենից, բայց շուրջ 75 տոկոսը կողմ է ԵՄ-ում մնալուն։ Եվրոգոտու բնակիչները հիմնականում գոհ են եվրոյից, բացառությամբ լեհերի, որոնք ցանկանում են պահել զլոտին։
Ռազմական ռիսկերի թեմայով Ֆրանսիայում և Լեհաստանում մտահոգությունը առանձնապես բարձր է՝ համապատասխանաբար 86 և 77 տոկոս։ Միաժամանակ, եվրոպացիների մեծ մասը՝ 61 տոկոս, կողմ է Ուկրաինային աջակցությունը պահպանելուն կամ ավելացնելուն։
Հարցումն անցկացվել է 2025-ի նոյեմբերին՝ 9․ 553 մասնակիցների շրջանում։





























