Armenian text to speach

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Ամասիայի տարածաշրջանում և Դիլիջան քաղաքում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Աշտարակի տարածաշրջանում, Արտաշատ-Երևան ավտոճանապարհին մառախուղ է։

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։




Լրահոս