Այսօր` դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա խորհրդով պայմանավորված, Անտիֆեյքի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել Ազատության հրապարակում։


Բողոքի ակցիա մասնակիցների համոզմամբ այսօր Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակված է, ինչը վկայում են Հայաստանում գտնվող շուրջ 50 քաղբանտարկյալները։


Նշենք, որ Անտիֆեյքի երկու աշխատակիցները մեկ ամսից ավել է ինչ գտնվում են կալանքի տակ։
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը հաղորդում էր տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ։
Նանիկ Աղասյան






























