Հովիկ Աբրահամյանը զբաղված է էժանագին պոպուլիզմով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնալով ավելի ու ավելի է տարվում պոպուլիզմով: Կառավարության երեկվա նիստում նա, կրկին խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, հանդես է եկել հիրավի մարգարեական ոճով` հնչեցնելով յոթ դրույթ: «.. ուզում եմ բոլորին ասել, որ ես էլ եմ դեմ. դեմ եմ, որ որեւէ մեկը որեւէ հարցով խախտի ՀՀ Սահմանադրությունը, դեմ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումներն այս ձեւով կյանքի կոչվեն, դեմ եմ, որ մեր քաղաքացիների մոտ որեւէ հարց բաց կամ չպարզաբանված մնա, դեմ եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների նման կարեւոր ծրագրում որեւէ շահառու խմբի ձայն չլսված մնա: Դեմ եմ»,- հայտարարել է Աբրահամյանը: Այսքանից հետո, թերեւս, բնական հարց է ծագում. իսկ եթե Աբրահամյանն այս ամենին դեմ է, ինչո՞ւ էր ժամանակին կողմ քվեարկում այդ նախագծին, ինչու էր դրանից հետո, երբ հասարակական աղմուկ բարձրացավ, կրծքով պաշտպանում նախագիծն ու տապալում այդ կապակցությամբ ԱԺ չորս խմբակցությունների նախաձեռնությունները: Այս փաստերի համադրությունը ցույց է տալիս, որ ընդամենը նորանշանակ վարչապետը զբաղված է էժանագին պոպուլիզմով, որը դժվար թե բարձրացնի նրա հեղինակությունը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   




Լրահոս