Armenian text to speach

Իրանում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի արևմուտքում ոստիկանների վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 17-ը, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

Գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր ոստիկանության և ցուցարարների միջև բախումների մասին Լորդեգան քաղաքում։ Այնտեղ բողոքի ցույցերը վերածվել էին ոստիկանության հետ բախումների, որի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, իսկ մի քանի ոստիկան վիրավորվել է։ Որոշ ցուցարարներ սկսել են քարեր նետել քաղաքային կառավարական շենքերի և բանկերի վրա՝ վնասելով մի քանի կառույց։

2025 թվականի դեկտեմբերի վերջին Իրանում սկսվեցին բողոքի ցույցեր տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման ֆոնին։




Լրահոս