Եվրոպայի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի վիճակագրական ծառայությունը հարցում է անցկացրել` պարզելու համար, թե որ քաղաքում է աղքատությունը պրոբլեմ համարվում։ Հարցման արդյունքում հրապարակվել է 20 այն քաղաքների անվանումները, որոնց բնակիչների կարծիքով այդտեղ աղքատության պրոբլեմը կա։Առաջին հորիզոնականում է հայտնվել հունգարական Միշկոլց քաղաքը։ 173 հազարանոց քաղաքի բնակչության 96 տոկոսը գտնում է, որ իրենց մոտ աղքատության խնդիրը կա։Երկրորդ տեղում է հայտնվել Լատվիայի մայրաքաղաք Ռիգան`706 հազար բնակիչ, 92 տոկոս։ Երրորդ տեղում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտն է ` 1.7 մլն բնակիչ, 91 տոկոս։Ապա գալիս են Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը` 518 հազար, 91 տոկոս, թուրքական Դիարբեքիրը`1.5 մլն, 90 տոկոս, Բելգիայի Լիեժ քաղաքը `190 հազար, 89 տոկոս, Հունաստանի մայրաքաղաք Աթենքը` 3.7 մլն, 88 տոկոս,Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելը`1.8 մլն, 87 տոկոս։ Քաղաքների շարքը, որոնց բնակիչների կարծիքով`իրենց մոտ աղքատությունը լուրջ խնդիր է, գալիս են լրացնելու Մարսելը (Ֆրանսիա), Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը, Դորտմունդը (Գերմանիա), Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլը, իտալական Պալերմո եւ Թուրին քաղաքները, ֆրանսիական Լիլը, բրիտանական Գլազգոն, Անտվերպենը (Բելգիա), Նեապոլը (Իտալիա) եւ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինը։




Լրահոս