Սյունաց մարզպետի “”տղամարդկային”” պահվածքի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կարճեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի  կողմից  գորածարար  Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստով հարուցված քրեական գործը: Պարզվեց` Լիսկան իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարվածի համար: Ինչպիսի “մեծահոգություն”, իսկական տղամարդուն ուօրինակելի հայ պաշտոնյային բնորոշ ինչպիսի “վեհանձնություն”: Պատկերացնում եք` մարզպետը, նույն ինքը` Լիսկան, այնքան ’’ՙբարի՚ է գտնվել, որ ցուցմունքում ասել է, թե զղջում է: Դե, իսկ նման ՙասպետավայել՚ արարքից ցնցված գործարար Սիլվա Հակոբյանն էլ անմիջապես շտապել է հայտարարել, թե Լիսկայի դեմ հարուցված գործի կարճումը համարում է իր եւ բոլոր հայ կանանց հաղթանակը. ՙ Ես գոհ եմ գործից, որովհետեւ ինքը վերջ ի վերջո զղջաց: Որոշման մեջ գրված է, որ զղջացել է: Այսինքն` դա ինձ համար ամենամեծ հաղթանակն է՚: Իրականում թե ինքնին միջադեպը` երբ բարձրաստիճան հայ տղամարդ պաշտոնյան հրապարակավ հարվածեց կին գործարարին, թե միջադեպին ներկա  պատգամավորների  պահվածքը, թե դրան հետեւած ՀՀԿ-ականների մեկնաբանություններն ու երկրի բարձրագույն ղեկավարության անհաղորդ կեցվածքն ի ցույց դրեցին այն ճղճիմ փոքրոգության մթնոլորտը, որն այսօր տիրում է իշխանական վերնախավում: Ի վերջո, չգտնվեց գոնե մեկ իսկական հայ տղամարդ, որի ՙդուխը՚ հերիքեր հրապարակավ ասել, որ Լիսկայի արածն ամոթալի ու տղամարդուն ոչ վայել արարք է: Լիսկայի դեմ չհանդգնեցին  խոսել ոչ երկրի վարչապետը, ոչ նախարարները, ոչ տղամարդ պատգամավորները, ոչ ԱԺ նախագահը, ոչ էլ անգամ Սերժ Սարգսյանը: Իսկ եթե նրանք, շատ լավ տեղյակ լինելով, որ մարզպետն իրոք  հարվածել է Համբարձումյանին,  չխոսեցին այլ պատճառով, ապա դա  էլ ավելի վատ է` նշանակում է նրանց համար  Լիսկայի այդ արարքը միանգամայն ընդունելի ու սովորական բան է: Դատելով այն փաստից, որ գործը կարճվեց եւ Լիսկան էլ շարունակում է պաշտոնավարել` ասես ոչինչ չի եղել, թե առաջին, թե երկրորդ տարբերակներն էլ ճիշտ են:  Սակայն այս պատմության մեջ իրեն ոչ պակաս տգեղ  դրսեւորեց նաեւ Սիլվա Համբարձումյանը: Ծեծված տիկինը, որը  մինչ այդ հավաստիացնում էր, թե գնալու է մինչեւ վերջ, երեկ արդեն քիչ էր մնում շնորհակալություն հայտներ Լիսկային` իրեն ծեծելուց հետո  

զղջում եմ՚ բառերը արտաբերելու համար.ՙ Սա համարում եմ, որպես ինձ շնորհակալություն՚,- ոչ ավել, ոչ պակաս ասել է տիկինը: Եվ դա այն դեպքում, երբ Լիսկան,  ըստ էության, չի ընդունել, որ ինքը զղջում է իր արարքի համար.

ՙԻ՞նչ ա նշանակում՝ զղջացել եմ… ես ընդհանուր, երեւույթի համար եմ զղջացել՚: Այս ամենից հետո, որքան էլ տխուր է, սակայն մենք էլ զղջում ենք, որ  լուսաբանել ենք  ըստ էության միմյանցից շատ չտարբերվող  Լիսկայի ու Շաքար Սիլվայի ՙռազբորկաները՚` այդպիսով նպաստելով նրանց քաղաքական ու բիզնես փի- առ-ին: Բայց, որ ամենակարեւորն է, ավելորդ անգամ  ի ցույց դնելով   օլիգարխիատում  տիրող անբարո բարքերը:  Թող հոշոտեն իրար` ինչքան ուզում են, սակայն հասարակության աչքից հեռու: Առանց այդ էլ, հասարակությունը չափից ավելի հիասթափված է:  




Լրահոս