Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ո՞ւմ են սպասում իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, Վրաստանի քաղաքացին, ում ինքնությունը պարզվում է, իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

ArmLur.am-ը դեպքի վայրում է․

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս