Դատական համակարգին շարունակում է մտահոգել ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով ակնհայտորեն սահմանափակվում են դատավորների անկախության երաշխիքները։
Մասնավորապես, նոր նախագծով առաջարկվում է դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու համար ընդամենը 4 կողմ ձայն՝ 11 անդամից։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս պահին հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որից 6-ը դատավոր են, 2-ը՝ ոչ դատավոր անդամներ, որոնք ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոր նախագծով անդամների թիվը ավելացվում է՝ կազմված է լինելու 11 անդամից, որից 5-ը՝ ոչ դատավոր անդամ, 6-ը՝ դատավոր։ Մասնագետները համոզված են, որ նշվածը խոցելի է դարձնելու դատավորներին, քանի որ հասարակական սեկտորի ներկայացուցիչներով հանձնաժողովը փորձելու է հագեցնել, ճնշել և կարգապահական վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ, որովհետև ոչ դատավոր անդամներից 5-ից 4-ի կողմ քվեարկության պարագայում ցանկացած դատավորի նկատմամբ հարուցվելու է կարգապահական վարույթ։
ԲԴԽ-ի կողմից փաստաբաններին լռեցնելու, դատական օրենսգրքի փոփոխությունների, սպասվող վտանգների մասին ArmLur.am-ը զրուցել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































