Իսրայելի պաշտպանության ուժերը պնդում են, որ ոչնչացրել են մի համալիր, որն Իրանը ենթադրաբար օգտագործել է տիեզերքում արբանյակներ ոչնչացնելու համար զենք մշակելու նպատակով։
«Իսրայելի ռազմաօդային ուժերը չեզոքացրել են Իրանին պատկանող տիեզերական համալիր, որն օգտագործվել է արբանյակները ոչնչացնող սարքեր մշակելու համար, որոնք սպառնալիք են ներկայացնում իսրայելական արբանյակների և այլ երկրների տիեզերական ակտիվների համար», – ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ։























