Ռոնալդուն ավելի լավ խաղաց. Անչելոտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գոհ է մնացել Ռոնալդուի խաղից: «Օսասունայի» հետ խաղում պորտուգալացին դարձել էր դուբլի հեղինակ, իսկ ակումբը հաղթել էր 4:0 հաշվով:

– Ռոնալդուն լավ խաղաց, ավելի վստահ, քան «Բավարիայի» հետ առաջին խաղում: Բոլորն էլ արժանի էին երևում այս պայքարում: Մենք թողեցինք, որ մի քանի ֆուտբոլիստներ հանգստանան, սակայն ցույց տվեցինք որակյալ ֆուտբոլ: «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղում խաղադաշտ դուրս կգան ուժեղ խաղացողներ: Չենք փորձի որևէ բան հորինել: Ուղղակի լավ կպատրաստվենք խաղին: Ես վստահում եմ իմ ֆուտբոլիստներին: Եթե առողջ լինեն` բոլորից լավ կխաղան: Մեր խնդիրն է հաղթել «Մյունխենում», – նշել է մարզիչը:




Լրահոս