Armenian text to speach

Արտահերթ նիստ. Մանասյանը ԱԺ է գնալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmԼur.am-ը տեղեկացավ, որ ապրիլի 20-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել։

Ըստ մեր տեղեկությունների՝ այդ օրը խորհրդարան է ներկայանալու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ով հանձնաժողովին կներկայացնի 2025 թվականի գործունեության տարեկան հաղորդումը՝ անդրադառնալով երկրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության իրական վիճակին։

Սակայն այս նիստը հերթական ձևական քննարկո՞ւմն է լինելու, թե՞ հնչելու են կոշտ հարցեր՝ տարիներ շարունակ կուտակված խնդիրների վերաբերյալ։ Մինչ պաշտոնական զեկույցները հաճախ ներկայացվում են թվերի և ձևակերպումների մակարդակով, իրականությունը շարունակում է մնալ մտահոգիչ՝ քաղաքացիների իրավունքների խախտումների, իրավապահ համակարգի նկատմամբ անվստահության և սոցիալական արդարության պակասի ֆոնին։

Հանձնաժողովի արտահերթ նիստը կարող է դառնալ կարևոր փորձություն՝ պարզելու համար՝ արդյոք իշխանությունները պատրաստ են առերեսվելու իրական խնդիրներին, թե ամեն ինչ կրկին կսահմանափակվի զեկույցի ներկայացմամբ և ձևական արձանագրումներով։

Հասարակությունը սպասում է ոչ թե հերթական հաշվետվությանը, այլ հստակ պատասխանների․ ո՞ւր են լուծումները, և ե՞րբ են մարդու իրավունքները Հայաստանում դառնալու ոչ թե հայտարարությունների, այլ իրական պաշտպանության առարկա։

Սոնա Գրիգորյան




Լրահոս