Armenian text to speach

Ծաղկաձորում «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Հրազդան-Ծաղկաձոր երթուղին սպասարկող միկրոավտոբուսին․ կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Ծաղկաձոր-Հրազդան ավտոճանապարհի Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Հրազդան-Ծաղկաձոր երթուղին սպասարկող թիվ 72 մարդատար միկրոավտոբուսը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության և եղել են սթափ։




Լրահոս