Ոչ ոք չի կարող մոռացության տալ Հայոց ցեղասպանությունը, իշխանություններն ուզում են մոռանալ՝ իրենց գործն է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով իշխանությունների՝ Հայոց ցեղասպանությունը մոռացության տալու մասին հարցին:
«Իրենք ուզում են մոռանալ, դա իրենց գործն է, բայց անհնար է, բառիս բուն իմաստով ոչ ոք չի կարող այն մոռացության տալ»,- նշել է նա:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ իշխանությունները չեն վիրավորվում Արցախում քանդված եկեղեցիների իրողությունից, բայց վիրավորվում են Թուրքիայի դրոշը այրելուց, Սարգսյանը ընգծեց, որ դա իրենց քաղաքականությունն է, նորություն չէ:
«2-3 օր առաջ էր, որ հարցին, թե իրենք քայլեր կձեռնարկեն կապված Ստեփանակերտում եկեղեցիների ոչնչացման հետ, ես ասացի, որ ոչ»:





























