Քարոզարշավի շրջանակներում ՔՊ թիմի հետ Գյումրի այցելած ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով ՌԴ-ում արտահանումների հետ կապված վերջին օրերի խնդիրներին։
Միրզոյանը նաև անդրադարձել է Մեդվեդևի հայտարարությանը՝ նշելով․ «Այս պաշտոնյայի տեղեկությունը սխալ է, ՀՀ-ն շահագրգիռ չէ ՌԴ-ի հետ քաղաքական, տնտեսական, մնացած բոլորը կապերը խզել, հակառակը մենք տրամադրված ենք, ուզում ենք, ջանալու ենք պահել մեր բնականոն հարաբերությունները և խորացնել դրանք»։
Միրզոյանը նաև անդրադարձել է հարցին, թե ինչ օրակարգով է Հայաստան գալիս ԱՄՆ պետքարտուղարը։
«Կգա, օրակարգը հայտնի կդառնա»,- ասել է նա։
Հարցին՝ արդյոք Ռուբիոյի այցն աջակցությո՞ւն է գործող իշխանություններին, Միրզոյանը նկատել է․ «Շա՞տ եք վախենում»։
Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի 26-ին, ԱՄՆ պետքարտուղարը աշխատանքային այցով ժամանելու է Հայաստան։






























