ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը X սոցիալական հարթակում գրառում է կատարել՝ շնորհավորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում արձանագրված հաջողության կապակցությամբ։
Նա իր գրառման մեջ նշել է, որ «Ռուսաստանի լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը կրկին հաստատում է հայ ժողովրդի ընտրությունը՝ հանուն ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստանի»։
Մարթա Կոսը նաև հայտնել է, որ առաջիկայում կայցելի Հայաստան՝ ընդգծելով ԵՄ-ի համերաշխությունը Հայաստանի հետ։ Նրա խոսքով՝ այսօր մեկնարկում է նաև ԵՄ–Հայաստան նոր աշխատանքային խումբը, որի նպատակն է խորացնել երկկողմ համագործակցությունը։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի


















































































