Armenian text to speach

Որ ուժը ինչքան քվե է ստացել. ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրությունների վերջնական արդյունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՀ-ն ամփոփեց հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հրապարակած թվերի ամենից շատ ձայն ստացած ուժերի քվեներն են․

  • «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 340 հազար 6 քվե կամ՝ 23,271 տոկոս ձայն,
  • ԲՀԿ՝ 58 հազար 287 քվե կամ 3,989 տոկոս ձայն,
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 726 հազար 819 քվե կամ 49,7456 տոկոս ձայն,
  • «Հայաստան» դաշինք՝ 144 հազար 983 քվե կամ 9,9231 տոկոս ձայն:

Նշենք, որ ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարել էր, որ ԿԸՀ կայքում կուսակցության ստացած քվեների թվի փոփոխությունների ֆոնին դիմելու է վերահաշվարկի և օգտագործելու է իրավական բոլոր գործիքները։

Այս պահին էլ տասնյակ քաղաքացիներ հավաքվել են ԿԸՀ-ի դիմաց՝ պահանջելու չեղյալ համարել; ընտրությունների արդյունքները։




Լրահոս