ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դեռ աշխատավարձ չի ստացել, բայց չի նեղսրտում դրա համար, քանի որ աշխատավարձի ուշացման պատճառը տեխնիկական է:
Տիկին Աճեմյանի խոսքով` առաջիկա երկու օրերը տոն օրեր են, որոնց հաջորդում են հանգստյան օրերը: «Բացի այդ` ընտրում էինք ԱԺ նախագահ: Կարծում եմ` տոն օրերից հետո կստանանք»,- եզրափակեց պատգամավորը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ևս armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դեռ իր աշխատավարձը չի ստացել:
«Բայց դրա համար չարժե սրտնեղել, քանի որ առաջին անգամ չէ, որ պատգամավորները ամսի 1-ին աշխատավարձ չեն ստանում: Կարծում եմ, որ մի 4 օր պատգամավորների աշխատավարձն ուշանա, աշխարհը դրանից փուլ չի գա»,- եզրափակեց պրն. Պողոսյանը:
Սոնա Դավթյան