«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցներն այս պահին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ի պաշտպանություն նրա։
Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին և, նրանց խոսքով, թույլ տալ, որպեսզի նա բնականոն հունով շարունակի իր աշխատանքը։
Բողոքի ակցիայի ընթացքում հնչում են իշխանություններին ուղղված կոչեր ու պահանջներ՝ վերանայել կայացված որոշումը և ապահովել, որ Ծառուկյանը կարողանա վերադառնալ իր գործունեությանը։
Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































