Armenian text to speach

Կիևի ամենաարյունալի հարձակումներից մեկը 12 մարդու կյանք է խլել Ռուսաստանում, ևս 5 մարդ զոհվել է Ուկրաինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով Ռուսաստանի Թաթարստանի շրջանում առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 39-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի իշխանությունները։

Ինչպես գրում է Euronews-ը՝ վկայակոչելով Associated Press-ը, հարվածը տեղի է ունեցել Նիժնեկամսկ քաղաքում, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից ավելի քան 1000 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը Ռուսաստանի նավթավերամշակման խոշոր կենտրոններից է, որտեղ գործում են երկու նավթավերամշակման գործարան և նավթաքիմիական արտադրություն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 456 անօդաչու թռչող սարք։ Գերատեսչությունը, սակայն, չի հայտնել, թե դրանցից քանիսն են հասել իրենց թիրախներին։

Միաժամանակ, Ուկրաինայի Խարկովի մարզում ռուսական հրետանային հարվածի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Մարզի դատախազության տվյալներով՝ օգոստոսի 10-ին ռուսական ուժերը զանգվածային հրետակոծության են ենթարկել Չուգուևի շրջանի Բուգաևկա գյուղի բնակելի հատվածը։ Հարվածի հետևանքով մի շարք տներ ավերվել են, 5 մարդ զոհվել է։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ Ռուսաստանը գիշերվա ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 126 անօդաչու սարք։

Բելգորոդի մարզում ուկրաինական հարվածի հետևանքով մեկ կին է զոհվել, իսկ Խերսոնի մարզում ռուսական անօդաչու սարքի հարվածից տաքսիում գտնվող մեկ տղամարդ է սպանվել, հայտնել են տեղական իշխանությունները։

Վերջին ամիսներին Ուկրաինան գրեթե ամեն օր հեռահար անօդաչու սարքերով հարվածներ է հասցնում Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին։ Կիևը պնդում է, որ այդ գործողությունների նպատակն է ստիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ յուրաքանչյուր ռուսական հարվածի Ուկրաինան պատասխանելու է։

«Պատերազմը Ռուսաստանն ավելի ու ավելի է զգալու իր տարածքում», – նշել է Զելենսկին՝ հավելելով, որ պատերազմի շարունակման միակ պատճառը, իր գնահատմամբ, Ռուսաստանի՝ այն ավարտելու ցանկության բացակայությունն է։

Անի Վարդանյան




Լրահոս