Armenian text to speach

Ամփոփ․ ովքեր առաջադրվեցին հանձնաժողովների նախագահների թեկնածուներ․ ի՞նչ է սպասվում վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում ավարտվել է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների շուրջ քննարկումը։

Թեկնածուները՝

  • Պաշտպանության և անվտանգության՝ Վիլեն Գաբրիելյան՝ ՔՊ
  • Ֆինանսավարկային և բյուջետային՝ Հայկ Ֆարմանյան՝ «Ուժեղ Հայաստան»
  • Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության՝ Դավիթ Ղազինյան՝ «Ուժեղ Հայաստան»
  • Պետական-իրավական՝ Արուսյակ Ջուլհակյան՝ ՔՊ
  • Եվրոպական ինտեգրման՝ Արեգա Հովսեփյան՝ «Ուժեղ Հայաստան»
  • Տնտեսական՝ Բաբկեն Թունյան՝ ՔՊ
  • Արտաքին հարաբերությունների՝ Սարգիս Խանդանյան՝ ՔՊ
  • Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի՝ Սիսակ Գաբրիելյան՝ ՔՊ
  • Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի՝ Լիլիթ Գալստյան՝ «Հայաստան»
  • Առողջապահության՝ Լուսինե Բադալյան՝ ՔՊ
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի՝ Նազելի Բաղդասարյան՝ ՔՊ
  • Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման՝ Տրդատ Սարգսյան՝ ՔՊ

Հանձնաժողովների նախագահների պաշտոնների բաշխման հիմքում Դոնթի բանաձևն է․ 8 նախագահ կընտրի ՔՊ-ն, 3-ը՝ «Ուժեղ Հայաստանը», 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը։

Ի՞նչ է սպասվում վաղը։

Վաղը՝ օգոստոսի 20-ին, ժամը 10։10-ին, ԱԺ-ում տեղի կունենա քվեարկությունը։ Քվեարկության համար նախատեսված է 2 ժամ։ Դրանից հետո հայտնի կդառնա՝ թեկնածուներից ովքեր կստանան անհրաժեշտ ձայները և կընտրվեն հանձնաժողովների նախագահներ։




Լրահոս