Armenian text to speach

2027 թվականի բյուջեի նախագիծը ԱԺ-ում կներկայացնի Վահե Հովհաննիսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ՝ «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։

Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է հոկտեմբերի 2-ին։

Որոշման համաձայն՝ Վահե Հովհաննիսյանը կառավարության ներկայացուցիչը կլինի Ազգային ժողովում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս