ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեք օրով կասեցրել է Կանադայի նկատմամբ 50% մաքսատուրքերի սահմանումը՝ մինչև առևտրային համաձայնագրի կնքումը։
«Ես երեք օրով կասեցրել եմ կանադական ապրանքների վրա 50% մաքսատուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին վաղը առավոտյան, մինչև Կանադան և Միացյալ Նահանգները ավարտին հասցնեն գործարքը», – գրել է Թրամփը Truth Social-ում։
Նա նաև հավելել է, որ Keystone XL նավթատարի նախագիծը, որը դադարեցվել էր նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք, կարող է վերսկսվել։
Հուլիսին Թրամփը ստորագրեց հռչակագիր, որով լրացուցիչ 50% մաքսատուրք էր սահմանվում կանադական ներմուծման մի շարք ապրանքների վրա՝ գինուց մինչև հոկեյի փայտիկներ և ցեմենտ։
Հրամանագիրը նախատեսում էր, որ տուրքերը ուժի մեջ կմտնեն մեկ ամսից՝ բանակցությունները շարունակելու հնարավորություն տալու համար։





















































































