Մարգարտահատիկը վաճառվել է ռեկորդային գնով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի աճուրդում բնական մարգարտահատիկը վաճառել են 1,36 միլիոն դոլարով, այսպիսով սահմանելով գնային աշխարհի ռեկորդ: Այս մասին հայտնել է անգլիական Սոլսբերի քաղաքում գտնվող Woolley and Wallis առևտրային տան ներկայացուցիչը:

«Իդեալական կլոր մարգարտահատիկի տրամագիծը 17,4 մմ է, քաշը` 33,14 կարատ: Աճուրդների համաշխարհային պատմության մեջ ոչ մի անգամ մնամ խոշոր բնական մարգարիտ չի հանվել վաճառքի: Մասնագետների կարծիքով, որպեսզի մարգարիտը այս չափսերի հասնի, անհրաժեշտ է տասը տարի:

Հավանաբար, մարգարիտը գտել են Կարմիր ծովի կամ Պարսից ծոցի հատակին: Ինչպես հայտնում է BBC-ին, մարգարիտը պատահաբար հայտնաբերել են ականջողի մեջ, որը մի կին ոսկերիչի մոտ վերանորոգման է բերել: Կինը հայտնել է, որ այն ամուսնու նվերն է:




Լրահոս