ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է վաղուց ավարտած լիներ Ռուսաստանի դեմ պատերազմը՝ պնդելով, որ նրա գործողությունների պատճառով խաղաղության համաձայնագիրը դեռ ձեռք չի բերվել։
«Եթե նա լսեր ինձ, վաղուց շատ ավելի լավ գործարք կկնքեր, և մեկ միլիոն մարդ դեռ կենդանի կլիներ»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ժամանակն է՝ Ուկրաինայի անունից բանակցի մեկ ուրիշը։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Վաշինգտոնը մեծ աջակցություն է ցուցաբերել Կիևին, սակայն դրա դիմաց ոչինչ չի ստացել։ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմի ընթացքում մարդկանց զոհվելը, և հավելել, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները հետաձգել է՝ խաղաղ բանակցությունները չխաթարելու համար։




























