ArmLur.am-ի տեղեկություններով այսօր՝ նոր կենսաչափական անձնագրերի գրացման բացումից մեկ օր անց, համակարգը խափանվել էր և չէր գործում բազմաթիվ քաղաքացիների մոտ։
Այս մասին գրել էր լրագրող Վահե Մակարյանը՝ նշելով, որ իրեն ահազանգած բազմաթիվ քաղաքացիներին չի հաջողվում ո՛չ հեռախոսի միջոցով, ո՛չ տեղում գրասենյակներում տեղադրված տերմինալի միջոցով նախագրանցում անել: Մարդիկ նշում էին նաև, որ «Երևան մոլում» տեղակայված HayPass-ի գրասենյակում վաղ առավոտից հերթեր են, ու քաղաքացիները չեն կարողանում գրանցվել որևէ կերպ, քանի որ ծրագրի խափանում կա:
Քիչ առաջ Միգրացիայի և Քաղաքացիության ծառայությունը ֆեյսբույքյան պաշտոնական էջում հաղորդգրություն էր տարածել, որ համկարգը գործում է։ Մասնավորապես հաղորդագրության մեջ նշվում է․ «Haypass.am հարթակը բարեհաջող գործարկվել է և գործում է բնականոն հունով։ Haypass.am հարթակի միջոցով հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ հաջողությամբ անցնել են նախագրանցման գործընթացը և ներկայանում են սպասարկման։ Կենսաչափական տվյալների հավաքագրման գործընթացը ևս իրականացվում է բնականոն հունով։ Առանձին տեխնիկական խնդիրների առաջացման դեպքում մասնագիտական տեխնիկական խումբն ուսումնասիրում է դրանք և լուծում»։
Սակայն հրապարակման մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր գրում են, որ գրանցման և կապի հետ դեռ խնդիրներ կան, նրանց խնդրում են մոտենալ միգրացիոն կենտրոն, անգամ գրանցումից և գումարը վճարելուց հետո երրորդ փուլը այդպես էլ չի ակտիվանում և քաղաքացին հաստատում չի ստանում, կամ ստանում է, բայց 10 ժամ ուշացումով։
Աննա Հանյան
























































































