ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ կառավարությունը շտապել է սրբագրել դեկտեմբերի 15-ի իր հայտնի որոշումը` Ամանորի կապակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքներին 3-ական շիշ բուսական յուղ տրամադրելու մասին: “Կառավարության որոշման նախագծում մինչեւ երեկ գրված էր, թե ՌԴ 2009թ. Հայաստանին որպես մարդասիրական օգնություն ձեթ էր տրամադրել: Եվ այդ ձեթն էլ իրենք վաճառքի դնելուց ու չվաճառվելուց հետո որոշել են բաժանել աղքատներին: Բայց որպեսզի ծածկեն երեք տարի առաջ տրամադրված ձեթի ժամկետանց լինելու հանգամանքը, կառավարության որոշման մեջ փոփոխություններ կկատարեն` այնտեղ գրելով, որ բուսական յուղը տրամադրվել է 2010-ին: Եթե մինչ այդ պնդում էին` ոչ թե ձեթն է ժամկետանց, այլ փաստաթուղթը, հիմա ստացվում է` երկուսն էլ ժամկետի մեջ են: Միայն ափսոս, որ դժվար թե որեւէ մեկը հավատա դրան”,- գրում է “Ժողովուրդ”-ը:




Լրահոս