ԱԺ պատգամավորը` մարզպետ դառնալու հավանականության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանն Արագածոտնի մարզպետ դառնալու ցանկություն չունի: Այս մասին նա նշեց armlur.am-ի հետ զրույցում:

Նշենք, որ լուրեր են տարածվել այն մասին, որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին այդ պաշտոնում կփոխարինի հենց ՀՀԿ-ական պատգամավորը:

«Ես ընդհանրապես նման ցանկություն չունեմ: Չգիտեմ, թե դա ո՞ւմ է ձեռնտու, ո՞ւմ  հնարքներնա, ո՞ւմ «տրյուկներնա», Աստված իրենց հետ», – նշեց նա:

Պատգամավորը նաև հավելեց, թե իրեն մարզպետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ չի էլ եղել:




Լրահոս