«Բորուսիան» պայքարում է Իմոբիլեի տրանսֆերի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ն  դեռ պայքարում է  Իտալիայի Ա Սերիայի լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեի ձեռքբերման  համար, հայտնում է Sport Mediaset-ը:

Կայքի փոխանցմամբ՝ գերմանական ակումբի ներկայացուցիչները պետք է  կապ հաստատեն  իտալացի  հարձակվողի գործակալի հետ: Գերմանական ակումբը պատրաստվում է Իմոբիլեի ձեռքբերման համար  առաջարկել 15 միլիոն եվրո:

Նշենք, որ Ա Սերիայի մրցաշրջանի  32 խաղերում Իմոբիլեն 21 գոլ է խփել և 4 գոլային փոխանցում կատարել:




Լրահոս