Երևան-Սևան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարար ծառայությունը մայիսի 11-ին, ժամը 12.22-ին տեղեկատվություն է ստացել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին` Հրազդան քաղաքի ՃՈ հենակետ չհասած, տեղի է ունեցել վթար, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան – Սեւան ավտոճանապարհի 34-րդ կմ-ում բախվել են «Միթսուբիշի» մակնիշի 33ST224 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Հ. Մ., ծնվ.1984թ.) եւ «Զիլ» մակնիշի 14ՍՏ182 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ Գ. Ս., ծնվ.1977թ.): Դեպքի վայրում տուժած չի հայտնաբերվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնները:




Լրահոս