
Ճապոնիայում հատուկ ակնոցներ են ստեղծվել, որոնք կարողանում են որոշել, թե որքան հոգնած է մարդը:
Յուրօրինակ նորույթի հեղինակն է Սատոսի Վիդան, որը ստեղծել է Audi A6 ավտոմեքենայի դիզայնը: Ակնոցների շրջանակը օժտված է մի քանի սենսորներով, որոնք գրանցում են, թե որքան հաճախ է մարդը թարթում աչքերը, ինչպես է փոփոխվում աչքերի մկանների էլեկտրոպոտենցիալը:
Այնուհետև այդ տվյալները Bluetooth 4.0-ի միջոցով փոխանցվում են սմարթֆոնի վրա: Այսպիսով, եթե օրգանիզմը գերհոգնած վիճակի է հասնում, ակնոցների սեփականատերն այդ մասին տեղեկացվում է հատում հավելվածի միջոցով, հայտնում է rosbalt.ru-ն: