Սկսվում է Ազգային ժողովի հերթական քառօրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր սկսվում է Ազգային ժողովի հերթական քառօրյան: Այն հետարքրություն է ներկայացնում առաջին հերթին այն առումով, որ այս քառօրյայում ներկայացվելու է Կառավարության նոր ծրագիրը:

Նշենք նաև, որ ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի քառյակը հանդես կգա միասնական առաջարկով, ըստ որի` պետք է անցնել 100 տոկոս համամասնական համակարգի:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ էլ Կառավարության առաջարկով խորհրդարանն անցկացնում էր արտահերթ նիստ, որտեղ երկրորդն ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխված տարբերակը:




Լրահոս