
WhoScored.com-ը ամփոփել է Եվրոպայի առաջատար առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստների վիճակագրական տվյալները և ներկայացրել է լավագույն 100 խաղացողների դասակարգման աղյուսակը:
Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի միջին գնահատականը 7.58 միավոր է և նա զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 2013/14 թվականների մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը դարձել է 9 գոլի հեղինակ, 10 գոլային փոխանցում կատարել և 3 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող: