ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանի հետ բանավեճի ժամանակ ՀՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի հասցեին արտահայտվել է վիրավորական բառերով` նրան անվանելով ոչխար: Երբ ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանը բանավեճի ժամանակ Վարդան Այվազյանին տեղեկացրել է, որ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը «խոտան» է համարել ողջ Ազգային Ժողովը, Վարդան Այվազյանն ասել է, թե նման բան հայտարարողը «ոչխար ա»: Այվազյանը նաեւ հայտարարել է, որ Չարենցավանում փնտրում է մի տղամարդու, որը կարող է առաջադրվել մեծամասնական ընտրակարգով` իր դեմ: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքից պատգամավոր դառնալու հավակնություններ ունի Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ում տղամարդկությունն Այվազյանը փաստացի կասկածի տակ է առնում:
«ՈՉԽԱՐ» Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ