Զիդանը չի լինի «Բորդո»-ի գլխավոր մարզիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բորդո»-ի նախագահ Ժան-Լուի Տրիոն հայտնել է, որ Զինեդին Զիդանը չի լինի ակումբի գլխավոր մարզիչը: Կողմերը բանակցություններ էին տարել, սակայն համաձայնության գալ չէին կարողացել:  Հիշեցնենք, որ Զիդանն այժմ հանդիսանում է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի օգնականը:

«Ես չեմ կարող ժխտել, որ նման քննարկումներ եղել են: Ցավոք` ամեն ինչ չարվեց, որ Զիդանին կարողանային բերել մեր ակումբ: Զիդանը չի լինի «Բորդո»-ի գլխավոր մարզիչը»,- Տրիոյի խոսքերը են փոխանցում ֆրանսիական ԶԼՄ-ները:

Միևնույն ժամանակ` «Բորդո»-ի նախագահն ընդգծել է, որ այս պահին չի ցանկանում մանրամասնել Զիդանի հետ քննարկումների ձախողման պատճառները:




Լրահոս